Ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ–ական պատգամավորները բացատրում են իրենց քայլը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ–ում լրագրողները ֆիքսեցին, թե ինչպես ՀՀԿ պատգամավորները քվեարկեցին միմյանց փոխարեն։
Մասնավորապես տեսախցիկներն արձանագրել էին, որ ՀՀԿ–ական Հերմինե Նաղդալյանը, Արա Բաբլոյանը, Գագիկ Մելիքյանը, Արեգ Ղուկասյանը և այլք քվեարկում էին իրենց կողքինների փոխարեն։
Լրագրողներն Արա Բաբլոյանին ասել են, որ նա ուրիշի փոխարեն է քվեարկել, ինչին ի պատասխան՝ նա հարցրել է՝ իսկապե՞ս։
Հարցին՝ իսկ ո՞ւմ փոխարեն է ինքը քվեարկել, նա պատասխանել է.
–Դժվարանում եմ ասել. ես միշտ իմ փոխարեն եմ քվեարկել։ Դուք ավելի շատ բժշկությունից հարցրեք։
Հարցին՝ իրեն խնդրե՞լ են, որ ուրիշի փոխարեն քվեարկի, Արա Բաբլոյանը պատասխանել է, որ լինում է դեպք, երբ ուշանում են ու խնդրում են։
Հերմինե Նաղդալյանն էլ պնդել է, որ ինքը միայն իր փոխարեն է քվեարկում։
–Ես պարզապես իմ աթոռը փոխել էի. նստած էի պարոն Հարությունյանի կողքին, իր հետ քննարկելու բան ունեի, և ձեռքս երկարացրի, որ իմ փոխարեն քվեարկեմ։ Դուք տեսել եք, որ ես ձեռքս եմ երկարացրել, բայց ես իմ փոխարեն եմ քվեարկել։ Ես գտնում եմ, որ սխալ է ուրիշի փոխարեն քվեարկելը։ Ես այսքան տարի ուրիշի փոխարեն չեմ քվեարկել։ Չնայած՝ լինում են դեպքեր, երբ պատգամավորը ներկա է, միջանցքում է, օրինակ՝ պ. Այվազյանը, և պետք է քվեարկի ու խնդրում է,–ասել է նա։
Իսկ Արեգ Ղուկասյանն էլ պնդել է, թե ինքն ինչ որ պետք է՝ ԱԺ դահլիճում ասել է։

7or.am